Հայերը
Հունաստանում ապրել են դեռևս բյուզանդական կայսրության ժամանակ: Եղեռնից հետո հայերի
քանակն այստեղ ավելացավ, այնուհետև բազմաթիվ հայեր տեղափոխվեցին Հայաստան՝ հայրենադարձության
ծրագրի շրջանակներում: Այսօր Հունաստանի Հանրապետությունում բնակվում է մոտ 50.000
հայ, որոնց զգալի մասն այստեղ եկել է Հայաստանից վերջին տասնամյակների ընթացքում: Երկրում
գործում են հայկական եկեղեցիներ, վարժարաններ, մշակութային և մարզական միություններ,
հայկական լրատվամիջոցներ: Հունաստանի տարբեր վայրերում տեղադրված են հայկական հուշարձաններ:
Հայկական վայրերն այստեղ իրոք շատ են:
Սուրբ
Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցին սկսել է գործել 1955 թվականից հետո: Նախապես եղել
է դպրոց, փայտաշեն մի կառույց: Որպես կառույց պատկանել է Քլջյան ընտանիքին, որը
1949 թվականին իբրև անշարժ գույք նվիրել է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը,
որից հետո ձևափոխվել են, խորանն է կառուցվել և ծառայել է և ծառայում է իբրև եկեղեցի
մինչև այսօր: Սուրբ Աստվածամոր անունը կրող եկեղեցի է: Այսօր գաղութը մի քանի շերտերից
է բաղկացած.
1.հունահայեր,
որոնք գալիս են 1920-ական թվականներից
2.Հունաստանում
բնակվող հայեր, որոնք սկսել են գալ 1990-ականներից հետո և այլևս հունահայ գաղութի մաս
են կազմում, և բոլոր շերտերն էլ կապված են եկեղեցու հետ, կառույցների հետ, դպրոցների
հետ, տարբեր ակումբների հետ:
Եկեղեցուն
կից գործում է Երիտասարդաց միությունը, որն իր շուրջ համախմբել է երիտասարդ հավատացյալների,
որոնք գիտակից հավատացյալներ են, Աստվածաշունչ ընթերցող երիտասարդներ են, որն իր ակտիվ
գործունեությունն ունի թե՛ մշակութային, թե՛ հոգևոր ձեռնարկների կազմակերպման մեջ:
Եկեղեցուն կից գործում է նաև կիրակնօրյա վարժարանը՝ Արամյան վարժարանը, որն ունի
54 աշակերտ: Սրանք այն աշակերտներն են, ովքեր այս կամ այն պատճառով ամենօրյա հայկական
դպրոցներ չեն կարողանում հաճախել, հաճախում են հունական դպրոցներ: Պատարագից հետո մարդիկ
սովորաբար հավաքվում են բակում և զրուցում:
Աթենքում
կա մի քանի հայկական վարժարան: 1920 թվականից սկսած Հունաստանում հիմնվեցին հայկական
դպրոցներ, ազգային վարժարաններ: 1966 թվականին Հունաստանի ՀԲԸՄ-ն Նյու Յորքի ՀԲԸՄ օժանդակությամբ
և Արտակ Կալպակյանի նվիրատվությամբ հիմնեց Արտակ Կալպակյան վարժարանը՝ ունենալով մանկապարտեզ
և նախակրթարան, որը գործում է մինչև այսօր: Թե՛
մանկապարտեզում,
թե՛ նախակրթարանում դասավանդվում են հունարեն դասերը ինչպես հունական դպրոցներում,
ներառյալ հայոց լեզու, հայոց պատմություն: Դասավանդումից բացի տեղի են ունենում նաև
հունական և հայկական տոներին նվիրված հանդեսներ, որոնք իրենց մեջ պարունակում են ազգային
պարեր, արտասանություններ և երգեր: Հունաստանի ՀԲԸՄ-ն հաղթահարելով շատ ու շատ դժվարություններ,
այնուամենայնիվ, կանգուն է պահում դպրոցը՝ ունենալով հիմնական նպատակ՝ հայկական ինքնության
պահպանումը:
Աթենքի
ևս մեկ կարևոր հայկական հաստատություն է Արարատ մշակութային-մարզական միության կենտրոնը:
Արարատ մշակութային-մարզական միությունը հիմնվել է 1948 թվականին այդ ժամանակի երիտասարդների
հետ, ունի Նոր աշխարհ անունով թերթ:
Հայերն
Աթենքում ակտիվ ներգրավված են ռեստորանային բիզնեսում: Հայկական սննդի կետեր կան ամբողջ
երկրով մեկ:
Հայկական
Ավետիս պարախումբը ստեղծվել է 2013 թվականին Աթենք քաղաքում: Կա նաև հայկական մշակութային
Ավետիս միությունը, որը թույլ է տալիս ավելի լայն գործունեություն ծավալել:
Մեծի
Տանն Կիլիկիո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցին իր պատմությունը սկսել
է 1905 թվականին: Հուշատախտակ կա առաջնորդարանի մուտքի մոտ, որը ասում է, թե այս կառույցը
կառուցվել է 1943-1947 թվականների ժամանակահատվածում: Հունաստանը եղավ այն գաղութը,
որ հայրենադարձություն տեսավ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո գործող
թեմի 3 եկեղեցիներ կան՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին, Սուրբ Հովհաննես Կարապետ
եկեղեցին, Սուրբ Հակոբ եկեղեցին:
Աթենքի
խոշոր հայկական կառույցներից է ՀՅԴ Զավարյան կենտրոնը: Այստեղ տեղակայված են մի քանի
մարզական և մշակութային հաստատություններ: Համայնքային կյանքն այստեղ բավականին աշխույժ
է. անցկացվում են մարզական պարապմունքներ, խաղեր, պարի ակումբի փորձեր: Աթենքում սա
միակ կենտրոնը չէ, որ կրում է Սիմոն Զավարյանի անունը: Քաղաքում գործում է նաև Զավարյան
վարժարանը, որը հիմնվել է 1927 թվականին:
Հունաստանում
գործում են նաև հայկական լրատվամիջոցներ: 1923 թվականին սկսեց հրատարակվել Նոր օր օրաթերթը:
Թերթը հրատարակվեց որպես պահանջ 1922 թվականից հետո Հունաստան հաստատված 100 հազարավոր
գաղթականների
համար,
որպեսզի կարողանան կապ պահպանել միմյանց հետ: Նոր օրը հրատարակվեց մինչև 1940 թվականը,
երբ այլևս գերմանական բանակը մտավ Հունաստան, և քանի որ գրավեց Հունաստանը, թերթը կանգ
առավ: 1945 թվականին Հունաստանի ազատագրումից հետո սկսեց լույս տեսնել Ազատ օր օրաթերթը:
Այսօր թերթը հրատարակվում է արդի միջոցներով:
Հունաստանում
զարմացնում է հայկական ազգային կառույցների քանակը: Հերթական հաստատությունը Հայ Կապույտ
խաչն է: Հիմա այս շենքում են գտնվում 4-15 տարեկան երեխաներ և պատանիներ: Այստեղ սովորում
են հայոց լեզու, հայոց պատմություն, մաս են դառնում հայոց մշակույթին, ստեղծագործում
են, խոսում են, կարդում են, գրում են:
Հունաստանում
հայ համայնքը համախմբված է եկեղեցու շուրջ: Հայկական սրբավայրեր կան նաև Հունաստանի
այլ վայրերում: Աթենքում գործում են հայկական լրատվամիջոցներ, որոնցից մեկը Արմենիկա
ամսագիրն է: Արմենիկա ամսագիրը արդեն 25 տարուց ավել է՝ հրատարակվում է: Ունի մոտ
1000 բաժանորդ, հրատարակել է հունարեն և հայերեն լեզվով գրքեր:
Բացի
զուտ հայկական կառույցներից, Աթենքում կան վայրեր, որոնք այսպես թե այնպես կապված են
հայերի հետ: Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկի հարևանությամբ գտնվող պուրակում
կանգնեցվել է խաչքար՝ ի երախտագիտություն Սպիտակի երկրաշարժի ժամանակ Հունաստանի ցուցաբերած
աջակցության: Այս խաչքարի մոտ հունահայերը հիշում են ավերիչ երկրաշարժի զոհերին:
1979 թվականին տեղադրվեց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը:
Աթենքում
և ամբողջ Հունաստանով մեկ կան նմանատիպ հունական հուշակոթողներ՝ նվիրված թուրքերի կողմից
սպանված հույներին: Հայաստանի Հանրապետության հռչակման 105-ամյակին նվիրված հուշարձանը
խորհրդանշում է հայ-հունական բարեկամությունը:
Եվս
1 խաչքար Աթենքում կանգնեցվել է 2001 թվականին քրիստոնեության ընդունման 1700-ամյակի
կապակցությամբ, և նվիրված է 1915 թվականի հայոց ցեղասպանության զոհերի անմեղ հիշատակին:
Հունաստանում հայերը գործունեություն են ծավալում ամենատարբեր ոլորտներում: Շատ են
այստեղ հայ բժիշկները:
Կորնթոսի
նեղուցի շինարարության վրա աշխատել են բազմաթիվ հայեր: Հունաստանում հրապարակված մի
հոդվածում նշված է, որ Հունաստան Մուշից եկել է 500 հոգուց բաղկացած հայ շինարարների
խումբ՝ աշխատանքներին մասնակցելու
նպատակով:
Սակայն ընթացքում պարզ դարձավ, որ պատշարների քանակը պետք է ավելանա, և Մուշից Կորնթոս
ժամանեց ևս 1400 հայ: Հոդվածի հեղինակը դիմել է նաև Կորնթոսի մոտակայքում գտնվող Լուտրակի
քաղաքի քաղաքապետարանին՝ առաջարկով, որ հայ շինարարների հիշատակին կառուցվի հուշարձան՝
որպես երախտագիտության նշան:
Աթենքում
կա հայկական հրապարակ: Երկար տարիներ այն բարձիթողի վիճակում էր, քանի որ այս տարածքում
ապրում են բազմաթիվ գաղթականներ և քաղաքի իշխանություններից հրապարակը որևէ ուշադրության
չէր արժանանում:
Հայ
կաթողիկե սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներկայությունը 1923 թվականին է Հունաստանում:
Այն օծվել է 1927 թվականին:
Սինտագմա
հրապարակում, որն անվանում են նաև Սահմանադրության հրապարակ, գտնվում է Հունաստանի
խորհրդարանի շենքը, որի մոտ հավաքվում են բնակիչները ցույցերի և գործադուլների ժամանակ:
Իսկ երբ ամեն ինչ խաղաղ է, այստեղ կարելի է տեսնել բազմաթիվ զբոսաշրջիկների և իրենց
գործերով անշտապ քայլող աթենքցիների: Հույները հիմնականում բավական հանգիստ մարդիկ
են, և սովորաբար ամեն ինչ անում են հանգիստ ու անշտապ: Սինտագմա հրապարակում է գտնվում
Անհայտ զինվորի հուշարձանը, որի մոտ միշտ կարելի է տեսնել էվզոններին: Ազգային զգեստ
կրող այս գվարդիականների հերթափոխը հավաքում է հրապարակում բազմաթիվ մարդկանց, ովքեր
մեծ հետաքրքրությամբ հետևում են, թե ինչպես են էվզոնները իրականացնում հերթափոխը: Հատուկ
ուշադրության են արժանանում գվարդիականների յուրահատուկ կոշիկները: Աթենքի գլխավոր
խորհրդանիշը եղել և մնում է Ակրոպոլիսը իր տաճարներով, որոնք հպարտ նայում են վերևից
Աթենքին և պատկանում են աշխարհի ամենաճանաչված շինությունների շարքին՝ Հռոմի Կոլիզեումի,
Փարիզի Էյֆելյան աշտարակի, եգիպտական բուրգերի և մի քանի այլ աշխարհահռչակ կառույցների
հետ միասին: Հուշահամալիրի որոշ հատվածներ փակ են այցելուների համար, քանի որ այցելուների
ահռելի քանակը բացասական ազդեցություն ունի հնամենի կառույցների վրա: Ժամանակ առ ժամանակ
այստեղ տեղի են ունենում ծավալուն վերականգնողական աշխատանքներ, ինչը հույս է տալիս,
որ Ակրոպոլիսը կլինի միշտ և կընդունի իրեն տեսնել ցանկացողներին ամբողջ աշխարհից:
Աթենքի
Հայ ավետարանական եկեղեցին գործում է 1922 թվականից, երբ 90.000 հայ հաստատվեց Հունաստանում:
Աթենքում
գործում են հայկական ավանդական կուսակցություններն ու միությունները: Դրանցից են՝ Ռամկավար
ազատական կուսակցությունը: Այս կուսակցությունը Հունաստանում իր ներկայությունն ունի
անմիջապես ցեղասպանությունից հետո, երբ որ հայերը գնացել էին Հունաստան:
Աթենքն
ունի մոտ 3500-ամյա պատմություն, որի ընթացքում քաղաքն ապրել է վերելքների և անկումների
բազմաթիվ շրջաններ: Աթենքի ոսկեդար է համարվում մ.թ.ա. 5-րդ դարը, երբ Պերիկլեսի օրոք
կառուցվեց Ակրոպոլիսը: Այնուհետև եղել են բյուզանդական և թուրքական տիրապետության տարիները,
որոնց ժամանակ Աթենքը մնում էր այլ քաղաքների ստվերում մինչև 1834 թվականը, երբ այն
դարձավ Հունաստանի մայրաքաղաքը և կրկին սկսեց արագ զարգանալ: Այսօր Աթենքը ոչ միայն
խոշոր ժամանակակից մեգապոլիս է, այլ նաև աշխարհի ամենահայտնի քաղաքներից մեկը: Մշակույթն
այստեղ ամեն քայլափոխին է: Աշխարհահռչակ հնագիտական վայրերը, որոնք երևում են քաղաքի
տարբեր ծայրերից, պատմական հուշարձանները, գեղեցիկ սրբավայրերն ու թանգարանները դարձնում
են այս քաղաքը Եվրոպայի մշակութային մայրաքաղաքներից մեկը:
Աթենքի
ազգային հնագիտական, կիկլադյան արվեստի, բյուզանդական և այլ հրաշալի թանգարանները երբեք
չեն զգում այցելուների պակասը: Մեծ հետաքրքրություն են առաջացնում զբոսաշրջիկների մոտ
Աթենքի սրբավայրերը՝ և՛ հին բյուզանդական շրջանի, և՛ համեմատաբար նոր: Դրանք սյստեղ
շատ են և բոլորն էլ պահպանվում են պետության կողմից ու հանդիսանում ազգային մշակութային
ժառանգության մաս:
Քաղաքի հյուրերի ամենասիրված վայրերն են Մոնաստիրակի և Պլակա թաղամասերը: Այստեղ կարծես ամեն ինչ ստեղծված է հատուկ տուրիստների համար. բազմաթիվ ռեստորաններ և սրճարաններ, որտեղ կարելի է համտեսել հունական խոհանոցի ամենահամեղ ուտեստները, անթիվ խանութներն ու շուկաները, որտեղ կարելի է գնել թարմ մթերքներ ու բավականին որակյալ հուշանվերներ: Հունաստանում ապրանքներն ավելի էժան են, քան շատ ուրիշ եվրոպական երկրներում: Քայլելով Աթենքում՝ ժամանակ առ ժամանակ հանդիպում ես հնագիտական գոտիների, որտեղ կարելի է տեսնել հանրահայտ հերթական կառույցը: Աթենքը հենց այն քաղաքների շարքից է, որի մասին ասում են թանգարան բաց երկնքի տակ:

Comments
Post a Comment