Առաջին
հայերը Կիպրոսում հայտնվեցին 6-րդ դարում՝ բյուզանդական կայսրության ժամանակ: Տարիների
ընթացքում ձևավորվեց հայկական համայնք, որն էլ ավելի մեծ դարձավ 1915 թվականից հետո:
Այսօր Կիպրոսում բնակվում են մոտ 4.000 հայեր: Հայերը Կիպրոսում համարվում են կրոնական
փոքրամասնություն: Կիպրոսում գործում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմը:
Սուրբ
Աստվածածին եկեղեցու բակում կանգնեցված է հայոց ցեղասպանության անմեղ հիշատակին նվիրված
հուշարձանը: Կիպրոսը պաշտոնապես ճանաչել է հայոց ցեղասպանությունը և 2015 թվականին
այս երկրի նախագահն Ծիծեռնակաբերդում իր ելույթի ժամանակ ասաց, որ Հայաստանն ու Կիպրոսը
դարձան անպատժելիության զոհերը և Կիպրոսի ժողովուրդը կիսում է հայերի ցավը: Բակը զարդարում
է սպիտակ մարմարից պատրաստված գեղեցիկ խաչքարը: Այն նվիրված է Հայաստանում քրիստոնեությունը
որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակին և հայ ու հույն ժողովուրդների բարեկամությանը:
Այիա
Նապայի քանդակների այգին բացվեց 2014 թվականին, երբ տեղի ունեցավ միջազգային սիմպոզիում,
որի մասնակիցները դարձան քանդակագործներ տարբեր երկրներից: Սիմպոզիումը անցկացվում
է ամեն տարի ձմռանը և հարստացնում այգին նոր աշխատանքներով: Այստեղ կարելի է տեսնել
ավելի քան 50 քանդակագործների աշխատանքներ, այդ թվում՝ Հայաստանից: Տարիների ընթացքում
այստեղ կուտակվել է մոտ 200 արձան, որոնց հեղինակները ներկայացնում են 20 պետություններ:
Այիա
Նապան համարվում է երկրի երիտասարդական մայրաքաղաքը, քանի որ այստեղ են կենտրոնացած
բազմաթիվ ռեստորաններ, բարեր, գիշերային ակումբներ և երիտասարդական զվարճանքների համար
նախատեսված այլ հաստատություններ: Այստեղ կան բազմաթիվ հարմարավետ լողափեր, մեծ լունապարկ
ու Եվրոպայի ամենախոշոր ակվապարկը:
Այիա
Նապայի վանքը նախկինում պատկանում էր կիպրական ուղղափառ եկեղեցուն, այսօր այստեղ թանգարան
է: Համարվում է, որ Այիա Նապան իր անունն ստացել է այս սրբավայրից: Եկեղեցական համալիրը
հիմնվել է 15-րդ դարում և հասել մեզ շատ լավ վիճակում: Այիա Նապայի վանքը կառուցվել
է վենետիկցիների կողմից 1500 թվականին: Զարմանալի է, բայց սրբավայրը չի տուժել թուրքերի
տիրապետության ժամանակ:
Ժայռի
մեջ գոյացած այս կամուրջը գտնվում է Cavo Greco ազգային այգու տարածքում: Այն անվանում
են սիրահարների կամուրջ: Տղամարդիկ հաճախ հենց այստեղ են առաջարկություն անում իրենց
ընտրյալներին: Ասում են՝ եթե աղջիկը պատասխանում
է
այո, նրանք գնում են ամրացնելու իրենց հարաբերությունները, իսկ եթե ասում է ոչ, տղան
նետում է իրեն կամրջից Միջերկրական ծովը: Իսկ աղջիկը գոռում է օգնեցե՛ք, օգնեցե՛ք,
և վերջում բարիշում են ու ամուսնանում:
Լառնակայի
Սուրբ Ստեփանոս եկեղեցին հիմնվել է 1909 թվականին և այդ անունն է կրում Ադանայում գոյություն
ունեցող Սուրբ Ստեփանոս եկեղեցու: Այս եկեղեցին Ադանայի ջարդերի վկան հանդիսացող հուշակոթող
է: Եկեղեցու շինարարությունը ավարտվել է 1912 թվականին:
Լիմասոլի
սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է 1939 թվականին: Փոքրիկ 2 համայնքներ են Լառնական
և Լիմասոլը: Լիմասոլում և Լառնակայում գործում են Նարեկ վարժարանները: Այս դպրոցների
շնորհիվ հայերենասիրությունը լավ մակարդակի վրա է:
Կիպրոսի
հայ համայնքը բավական հին անցյալ ունի: Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Նիկոսիայում:
3 քաղաքներում էլ մեծ եղեռնին նվիրված հուշակոթողներ կան:
Երկրի
ամենագեղեցիկ սրբավայրը Կիկոսի վանքն է: Այն գտնվում է ծովի մակերեսից բարձր 1140 մետրի
վրա: Այս ուղղափառ վանքը հիմնադրվել է բյուզանդական կայսր Ալեքսիոս Կոմնենոսի կողմից
11-րդ դարում: Վանքի ամբողջական անունը հնչում է այսպես՝ սուրբ թագավորական և ստավրոպիգյալ
կամ սուրբ խաչի կիկոսյան աստվածամոր սրբապատկերի կիպրական ուղղափառ եկեղեցու տղամարդկանց
վանք: Այսօր սրբավայրում մշտական բնակվում են 30 վանականներ: Վանքում գործում է գրադարան
և թանգարան: Սրբավայրի գլխավոր գանձը Կիկոսի Աստվածամոր սրբապատկերն է, որն ըստ ավանդույթի
ստեղծել է Ղուկաս առաքյալը: Դարեր շարունակ կղզում տեղի ունեցող հրաշագործությունները
տեղացիները կապում են սրբապատկերի հետ: Կիկոսի վանքի թանգարանը երկրի կարևոր մշակութային
և կրոնական կենտրոն է: Այստեղ ցուցադրված են սրբապատկերներ, ձեռագրեր, եկեղեցական պարագաներ,
գրքեր, բյուզանդական շրջանին պատկանող ցուցանմուշներ: Այստեղ նկարահանումներն արգելված
են, և կարելի է թույլտվություն ստանալ երկար նամակագրությունից հետո:
Նիկոսիայի
գլխավոր տեսարժան վայրերից մեկը Ֆամագուստայի դարպասներն են: Նախկինում այս դարպասներով
էր անցնում ճանապարհը դեպի Ֆամագուստա քաղաք, որն այսօր գտնվում է թուրքական հատվածում:
Կիպրոսի մշակութային ժառանգություն համարվող այս հուշարձանը կառուցել են վենետիկցիները:
Բավականին
լավ են կառուցել, քանի որ դրանք մինչ օրս զարդարում են Նիկոսիայի հին քաղաքը:
Մայրաքաղաքի
ևս մեկ տեսարժան վայր կոչվում է Ազատության հուշարձանը: Այն նվիրված է քաղաքական ուժի,
որը ոմանք համարում են ազատագրական, ոմանք՝ ահաբեկչական: Այս հուշահամալիրը միանշանակ
չի ընդունվում բոլոր կիպրացիների կողմից: Կիպրոսը եղել է բրիտանական գաղութ, և այս
հուշարձանը պատկերում է կիպրացիներին, որոնք դուրս են գալիս անգլիական բանտից:
Նիկոսիայի
տարբեր հատվածներում կարելի է տեսնել բավական երկար ու ձգվող պարիսպը, որը նախկինում
նախատեսված էր քաղաքը պաշտպանելու համար: Նիկոսիայի գլխավոր՝ Ազատության հրապարակը
գտնվում է վենետիկյան պատի փլատակների վրա: Այստեղ հրապարակ էր դեռ 1567 թվականից սկսած,
երբ քաղաքը վենետիկցիների տիրապետության տակ էր: Բրիտանացիների հեռանալուց հետո այստեղ
տեղի են ունենում տարբեր պետական նշանակության միջոցառումներ: 1974 թվականին տարածքը
ստացավ Ազատության հրապարակ անվանումը: Ժամանակակից հրապարակը շրջապատված է Տրիպոլիի
և դե Ավիլա բաստիոնների հատվածներով: Նրանք ժամանակին ունեին պաշտպանողական նշանակություն:
Սակայն հրապարակը դուր է գալիս ոչ բոլորին: Ոմանք կարծում են, որ Նիկոսիայի նման քաղաքի
համար այն շատ ավելի ժամանակակից է, քան պետք է: Նիկոսիան բաժանված է 2 մասի՝ հունական
և թուրքական: Սահմանն անցնում է քաղաքի կենտրոնով՝ կիսելով այն 2 հատվածի: Այն կողմ
անցնելու համար պետք է հատուկ թույլտվություն: Շատ ափսոս են հայկական սրբավայրերը,
որոնք մնացել են այն կողմում: Երբ Նիկոսիան կիսվել է, շենքերի մի մասը կիսվել են քաղաքի
հետ միասին: Նիկոսիայի հաջորդ վայրը Armenias հրապարակն է, որտեղ տեղադրված է հայ-կիպրական
բարեկամությանը նվիրված հուշարձանը:
Նիկոսիայում կա հին հայկական գերեզմանատուն: Այստեղ իրենց վերջին հանգիստն են գտել ցեղասպանությունից հետո Կիպրոսում հայտնված հայերից շատերը: Տարածքում կա մեկ մատուռ:

Comments
Post a Comment