Գալլո էֆեկտը առաջին անգամ հիշատակվել է 1920 թվականին հոգեբան Էդուարդ Տորնդայկի կողմից։ Բազում փորձերի արդյունքում՝ նա բացահայտեց և ապացուցեց, որ մարդիկ այս կամ այն երևույթի կամ անձնավորության մասին դատելիս, հենվում են ստերեոտիպերի վրա։ Ստերեոտիպերը խանգարում են ճիշտ ընկալել մարդկանց և երևույթները, որի արդյունքում էլ ընդունվում են սխալ որոշումներ։ Ահա թե ինչու է այդքան կարևորվում առաջին տպավորությունը։ Գալլո էֆեկտի ողջ էությունը կայանում է նրանում, որ մեկ վառ, դրական կամ բացասական հատկանիշը խամրեցնում է մյուս բոլոր թե՛ դրական, թե՛ բացասական հատկանիշները և որոշում կայացնելիս՝ հիմք է ընդունվում այդ մեկ վառ հատկանիշը։ Օրինակ՝ ընկերությունում ունենք շատ լավ վաճառքի մասնագետ։ Հիմնվելով նրա՝ լավ վաճառքի մասնագետ լինելու վրա, մենք նրան նշանակում ենք վաճառքի բաժնի ղեկավար, սակայն հաշվի չենք առնում նրա կառավարման ունակությունները։ Արդյունքում՝ մենք ունենում ենք թույլ կառավարմամբ վաճառքի բաժին և կորցնում ենք լավագույն վաճառքի մասնագետին։ Հոգեբանների կողմից կատարված ուսումնասիրություններ...