Skip to main content

Ուղեկցող նամակ

 

Ուղեկցող նամակն այն բանի ապացույցն է, որ Դուք իսկապես ցանկանում եք աշխատել տվյալ ընկերությունում։ Այդ պատճառով ուղեկցող նամակի ոճն ու բովանդակությունը ավելի անհատական մոտեցում են պահանջում, քան ռեզյումեն։ Աշխատանքի համար դիմելիս ռեզյումեին ուղեկցող նամակ գրելը ամբողջ աշխարհում վաղուց ընդունված երևույթ է, մինչդեռ Հայաստանում շատերն իրենց ռեզյումեն ուղարկում են գործատուին առանց անգամ ողջունելու և ներկայանալու, առանց հաստիքը նշելու, այն էլ՝ տարօրինակ անվանումներով էլեկտրոնային հասցեներից։

Գործատուները միշտ չէ, որ պահանջում են ուղեկցող նամակ։ Սակայն, եթե պահանջում են, ուրեմն դրա համար պատճառ ունեն և սպասում են այնտեղ կարդալ

Ինչու եք Դուք ընտրել այս գործատուին

Ինչու տվյալ գործատուն պետք է ընտրի Ձեզ

Անձնական ինֆորմացիա

Ուղեկցող նամակի այս հատվածում ներառում եք անուն-ազգանուն, բնակության հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե։

Նախաբան

Առաջին հատվածը պետք է ներառի ուղեկցող նամակ գրելու պատճառը և նպատակը։ Այս բաժնում նշում եք կոնկրետ պաշտոնը, որի համար դիմում եք, թե ինչ ռեսուրսներից եք տեղեկացել թափուր պաշտոնի մասին, և ինչով է այն Ձեզ գրավել։ Ինչպես նաև հակիրճ նշում եք Ձեր կրթության մասին, թե քանի տարի եք սովորել, կամ ինչ աստիճանի կրթություն եք ստացել։

Հիմնական մաս

Ուղեկցող նամակի երկրորդ հատվածում պետք է պատասխանել «ինչու հենց ես» հարցին։ Այստեղ խոսեք Ձեր հաջողությունների, փորձառության և հմտությունների մասին, որոնք առավել կհետաքրքրեն գործատուին, և տվյալ պաշտոնի համար նպատակահարմար կլինեն։ Իսկ եթե չգիտեք, թե գործատուին ինչ կհետաքրքրի, դիմեք թափուր աշխատատեղի նկարագրի օգնությանը (հայտարարությունները պետք է միշտ ուշադիր կարդալ ու պահել մի ինչ-որ տեղ համակարգչում։ Դրանք հարցազրույցին նախապատրաստվելիս էլ են շատ օգնում)։ Այս բաժնում անհրաժեշտ է նաև ներկայացնել Ձեր հետաքրքրվածությունը տվյալ պաշտոնի, կազմակերպության, դրա մատուցած ծառայությունների հանդեպ։ Լավ կլինի ցույց տալ, որ ուսումնասիրել եք կազմակերպությունը՝ նշելով Ձեր վերաբերմունքը նրա տեսլականի, նպատակների մասին։

Վերջաբան

Ավարտեք նամակը դրական ձևով, շնորհակալություն հայտնեք գործատուին՝ Ձեզ հատկացրած ժամանակի համար, և նորից շեշտադրեք իրենց հետ աշխատելու Ձեր ցանկությունը։

Մի քանի խորհուրդ

Վերջաբանում մի քիչ հումորը չի խանգարի

Մի խնդրեք մեկ ուրիշին, որ Ձեր փոխարեն գրի, Դուք դեռ հարցազրույցի եք գնալու ու ներկայացնելու եք Ձեզ

Առանձնացեք, այնպես արեք, որ Ձեզ հիշեն, Ձեր մասին պատմեն կոլեգաներին

Առհասարակ, ավելի լավ է դիմել երկու գործատուի, բայց ճիշտ ու ամբողջական ուշադրություն ու ժամանակ տրամադրել, քան հակառակը

Նյութի աղբյուրը՝ Թամարա Ավանեսյան- «Բիզնեսը և էթիկան»

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Էթիկայի կանոնները ճաշասեղանի շուրջ գտնվելու ժամանակ

  Ռեստորանում գործարարի կողմից դրսևորվող վարքագիծն ունի որոշակի առանձնահատկություններ։ Օրինակ՝ եթե գնում եք ռեստորան ուղեկցորդուհու հետ և այդ որոշումը կայացրել եք ինքնաբուխ, ապա պետք է փորձեք գտնել ազատ տեղ։ Իսկ եթե հանդիպումը նախօրոք պլանավորված է եղել, ապա տղամարդը պետք է գա կնոջից մի փոքր շուտ, վերնահագուստը թողնի հանդերձասրահում, մատուցողից ճշտի՝ որտեղ է գտնվում պատվիրված սեղանը։ Այս ամենը նա պետք է անի նախքան հրավիրված կնոջ գալը։ Դրանից հետո դիմավորում եք կնոջը, օգնում նրան հանել վերնազգեստը և ուղեկցում սրահ։ Սովորաբար սրահ մտնելուց առաջ մարդիկ իրենց նայում են հայելու մեջ։ Հայելու առաջ կարելի է միայն ուղղել սանրվածքը, հագուստը։ Դա վերաբերում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն։ Հագուստի և սանրվածքի թերություններն ուղղեք հանդերձասենյակում։ Ռեստորանի սրահ առաջինը մուտք է գործում տղամարդը, իսկ կինը հետևում է նրան։ Եթե առաջինը կինն է մտել սրահ, ապա ճանապարհին տղամարդը պետք է նրանից առաջ անցնի և ուղեկցի դեպի պատվիրված սեղանը, օգնի նստել ամենահարմար տեղը։ Ամենահարմար տեղը, սովորաբար, համա...