Skip to main content

Հին Հունաստան

 

Հին Հունաստանը (Հելլադան) գտնվում էր Բալկանյան թերակղզու հարավային մասում և բոլոր կողմերից շրջապատված էր Միջերկրական ավազանի ծովերով: Հույները ծովագնաց ժողովուրդ էին, նրանց նավերն անվեհերաբար ակոսել են շրջակա ծովերը և ամենուրեք հիմնել իրենց գաղութները: Էգեյան ծովի հարյուրավոր կղզիներից ու կղզյակներից կազմված բնական կամուրջը երկիրը կապում էր Փոքր Ասիայի ու Սևծովյան երկրների հետ: Ադրիատիկ ու Հոնիական ծովերով հույները հասնում էին հեռավոր ու մոտիկ արևմտյան երկրներ, իսկ Լիբիական ծովով՝ Աֆրիկա մայրցամաքին:

Քաղաքակրթության շատ տարրեր հույները փոխ էին առել Արևելքից, բայց աշակերտները շուտով գերազանցեցին իրենց ուսուցիչներին: Ք.ա. V դարում արդեն հույները իրավամբ կրում էին ժամանակաշրջանի առաջավոր ժողովրդի պատվանունը:

Հին Հունաստանը իր բազմադարյա պատմության ընթացքում երբեք միասնական պետություն չի եղել: Այն բաղկացած էր բազմաթիվ ստրկատիրական ինքնավար քաղաք-պետություններից՝ պոլիսներից: Պոլիսներն ու նրանց գաղութները ցրված էին ողջ տարածաշրջանով մեկ և կապված էին ընդհանուր պատմամշակութային ավանդույթներով:

Ք.ա. V դարում պոլիսների մեջ առանձնացան երկուսը՝ Աթենքն ու Սպարտան:

Ժողովրդավարական Աթենքում իշխանությունը պատկանում էր լիիրավ քաղաքացիների համայնքին: Բոլոր կառավարիչներն ու պաշտոնական անձինք ընտրվում ու վերահսկվում էին ազատ քաղաքացիների կողմից: Սակայն իրականում պետական կարևորագույն պաշտոնները ազնվատոհմիկ և ազդեցիկ քաղաքացիների բացառիկ մենաշնորհն էին:

Ժողովրդավարական Աթենքում խոսքի անսահմանափակ ազատություն էր տիրում, ճարտախոսությունը կարևոր գործնական տաղանդ էր, իսկ հռետորը աթենական ժողովրդավարության ամենակարկառուն դեմքն էր:

Ք.ա. V դարի կեսերին դառնալով Հելլադայի խոշորագույն առևտրական ու տնտեսական կենտրոնը, Աթենքը միաժամանակ դարձավ «Հելլադայի մշակույթի տաճարը»: Գիտության, փիլիսոփայության, արվեստի ու գրականության ասպարեզներում երբեք և ոչ մի տեղ այդքան կարճ ժամանակամիջոցում այնքան բան չի արվել, որքան Աթենքում:

Սակայն պոլիսի բարօրությունը խարսխված էր երերուն և անհուսալի հիմքի վրա: Աթենքի, ինչպես նաև Հունաստանի մյուս խոշոր կենտրոնների ազատ երկրագործներն ու արհեստավորները համատարած հողազրկման ու գույքագրման հետևանքով, ինչպես նաև ստրկական աշխատանքի մրցակցությանը դիմանալու ուժ չունենալով՝ ծախծխում էին իրենց ունեցվածքը և ստվարացնում ընչազուրկների շարքերը:

Անցել էին Աթենքի այն ոսկե օրերը, երբ ավելի քան 200 պոլիսներից բաղկացած ծովային միության գլուխ կանգնած, քաղաքն ապրում էր իր դաշնակիցների հաշվին և ձգտում իշխել ամբողջ Հելլադայում:

Դրությունն ավելի լավ չէր նաև արիստոկրատական Սպարտայում, որի տիրակալների ամբողջ կյանքն անցնում էր հարևանների ու սեփական ստրուկների դեմ մղած պատերազմներում: Այդ խիստ ռազմականացված պետությունում ամեն ինչ՝ ապրելակերպը, գաղափարախոսությունը, մանուկների կրթությունը, ծառայում էր Սպարտայի գերիշխանության բռնի հաստատմանը ամբողջ Հունաստանում:

Ք.ա. V դարի վերջին տնտեսական ու քաղաքական խոր ճգնաժամը ցնցեց ամբողջ Հունաստանը: Դասակարգային բախումները տեղ-տեղ վեր էին ածվում կատաղի քաղաքացիական կռիվների: Պոլիսների ներքին վիճակի վատթարացման հետևանքով սրվում էին միջպոլիսային տարաձայնությունները: Ձևավորվում, փոխակերպվում և լուծարվում էին զանազան ու հաճախ իրարամերժ ռազմաքաղաքական դաշինքներ: 27-ամյա համառ և ուժասպառող Պելոպոնեսյան քաղաքացիական պատերազմի արդյունքում, պարսիկների օգնությամբ ջախջախելով աթենական ծովային դաշինքը՝ Սպարտան դարձավ Հունաստանի գլխավոր պետությունը, ում առաջ գլուխ խոնարհեց ամբողջ Հելլադան: Սակայն ներքին քաղաքական ու տնտեսական հակասությունները և փտած ռազմաարիստոկրատական կարգերը դրսևորեցին Սպարտայի լիակատար անկարողությունը գլխավորելու Հունաստանը:

Այսպիսով, ք.ա. IV դարի կեսերից Հունաստանը մտավ այնպիսի մի փակուղի, որից ելք գտնելու համար երկրի լավագույն մտածողները իրենց հայացքն ուղղում էին դեպի Արևելք, ուր Ինդոսից մինչև Նեղոս տարածված էր վիթխարի Պարսից տերությունը:

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Կանանց և տղամարդկանց խոսքային վարքագծի գենդերային տարբերությունները

  Լեզվի և խոսքի գործելու ժամանակակից սոցիոլեզվաբանական մոդելը ներառում է փոխպայմանավորված և փոխկախված բաղկացուցիչ մասերի համակարգ, որոնք կապված են մի կողմից անհատկ ֆիզիոլոգիական և նյարդահոգեկան առանձնահատկությունների, մյուս կողմից՝ սոցիալական (մշակութաբանական, էթնիկական) և տնտեսագիտական (որոշակի խմբի, շերտի, դասի պատկանելությունը) գործոնների ազդեցության տակ անհատական խոսքի կոդի կազմավորման յուրահատկությունների հետ։ Նմանատիպ մոդելը ենթադրում է անհատի խոսքային վարքագծի ինչպես էքստրալեզվաբանական, այնպես էլ լեզվաբանական հաշվառում՝ վերջին դեպքում կենտրոնանալով հաղորդակցման ակտում անհատի խոսակցական վերարտադրողականության իրականացման և հնչյունաբանական, լեքսիկական ու շարահյուսական պլանավորման վրա, այսինքն անհատական լեզվական տարբերակի կազմավորման առանձնահատկությունների վրա (անհատական լեզու)։ Էքստրալեզվաբանական բնութագրի հատկանիշները Վերոնշյալ հիմնախնդրի հետազոտությունների տվյալները թույլ են տալիս պնդել, որ տղամարդկանց և կանանց էմոցիոնալ ռեակցիաները արտահայտելու համար օգտագործվում են հաղո...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...