Skip to main content

Հակակոռուպցիոն քաղաքականության առանձնահատկությունները Ճապոնիայում

 

Հոդվածի հիմնական նպատակն է՝ ուսումնասիրել Ճապոնիայի հակակոռուպցիոն քաղաքականությունը: Հիմնական ուշադրությունը կենտրոնացված է ճապոնական հասարակության բարոյաէթիկական կրթության, հակակոռուպցիոն օրենսդրության, Ճապոնիայի կադրային քաղաքականության և կոռուպցիոն սկանդալների վրա:

Կոռուպցիան հանդիսանում է կործանարար սոցիալական և իրավական երևույթ, որը հանգեցնում է պետության տնտեսության փլուզմանը, իրավական նիհիլիզմի, սոցիալական անհավասարության և մարդկային ճակատագրերի ոչնչացման:

Համաշխարհային պրակտիկայում հայտնի են հակակոռուպցիոն մեխանիզմներ, որոնք հաջողությամբ կիրառվում են տնտեսական զարգացում ունեցող երկրներում: Նման երկրների շարքին է դասվում Ճապոնիան: Այս երկրի հակակոռուպցիոն քաղաքականությունն արժանի է ամբողջ աշխարհի մասնագետների ուշադրությանը:

Ճապոնիայում հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետության մասին են վկայում Transparency Intenational-ի  2020 թվականի տվյալները: Transparency International 2020 թվականի տվյալների համաձայն՝ Ճապոնիան 180 երկրների շարքում զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը:

Կոռուպցիայի դեմ պայքարում ամենաառանցքային դերակատարումը ունի Ճապոնիայի հասարակության կրթությունը: Ճապոնացիների համար կոռուպցիան սարսափելի չարիք է: Ճապոներենում կոռուպցիա նշանակում է կեղտոտ աշխատանք: Եթե ճապոնացուն դատապարտեն կոռուպցիայի համար, ապա նրա համար սա կլինի ամենամեծ ամոթը, որի ներքին ապրումներն ընկնում է նրա ամբողջ ընտանիքի վրա:

Ճապոնիայի Սահմանադրության 15-րդ հոդվածի համաձայն՝ «Անձնական շահերից շեղվելը պաշտոնյաների ճանապարհն է»: Շարքային ճապոնացիների համար, ինչպես վկայում են ժամանակակից սոցիոլոգիական հարցումները, ավելի արժեքավոր և կարևոր է աշխատել ի շահ պետության հարստացման, այլ ոչ թե բարելավել անձնական բարեկեցությունը: Այս ամենի հիմքն են կազմում ճապոնական կազմակերպություններում ընդունված կորպորատիվ օրենքները:

Ճապոնիայի քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածի համաձայն՝ նախապես կաշառք ստանալու, պահանջելու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ազատազրկմամբ՝ հարկադիր ֆիզիկական աշխատանքով:

Ճապոնիայի քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածը նախատեսում է, որ կաշառակերությունը պատժվում է մինչև 3 տարվա ծանր աշխատանքով կամ տուգանքով՝ մինչև 2մլն 500 հազար իեն:

Ճապոնացի օրենսդիրը մեծ ուշադրություն է դարձնում քաղաքական գործիչների և աշխատակիցների էթիկական վարքագծին՝ իրենց պարտականությունների կատարման ընթացքում: «Խորհրդարանի վերաբերյալ» օրենքը պարունակում է «քաղաքական էթիկա» թեմային նվիրված գլուխ: Խորհրդարանի պատգամավորները պարտավոր են խստորեն հետևել քաղաքական էթիկայի ծրագրին և վարքագծի կանոններին:

Ճապոնիայում գործում է «Պետական ծառայողների էթիկայի մասին» օրենքը, համաձայն որի՝ արգելվում և սահմանափակվում են գործարարներից նվերներ և ծառայություններ ստանալը՝ կապված աշխատակիցների մասնագիտական գործունեության հետ, և սահմանում է սույն կանոններին և նորմերին համապատասխան վերահսկման խիստ ընթացակարգ: Պետական ծառայողների կողմից էթիկայի խախտման բոլոր դեպքերը ենթակա են վարչական տույժերի՝ նախազգուշացում, աշխատավարձի իջեցում, ծառայության դադարեցում, աշխատանքից ազատում:

Ճապոնիայի կառավարությունը պայքարում է կոռուպցիայի դեմ տեղեկատվության միջոցով: Ժամանակակից կապիտալիստական հասարակությունում ցանկացած պաշտոնյայի աշխատանքի հիմնական պայմանը թափանցիկությունն է: Գրեթե բոլոր քաղաքակիրթ երկրներում կոռուպցիոն գործելակերպին առնչվող բոլոր նյութերը հասանելի են դառնում հանրության համար: Ճապոնիայում գործում է բնակչության առջև իշխանությունների հաշվետվողականության սկզբունքը:

Ճապոնիայում կոռուպցիոն բնույթի սկանդալները հսկայական ազդեցություն ունեն քաղաքական պայքարի ընթացքի վրա: Տեղեկատվության հայտնվելը մամուլում խոսում է այն մասին, որ կոռուպցիային իսկապես հակազդում են: Նման դեպքերը հրապարակայնացնելու համար Ճապոնիան 2001թ. ընդունեց «Տեղեկատվության բացահայտման մասին» օրենքը: Եթե պաշտոնյաները կոռուպցիայի հետ կապված ինչ-որ բան են թաքցնում, իսկ քաղաքացին գիտի մի բան, որը հեղինակազրկում է պաշտոնյային, ապա նա իրավունք ունի ճնշում գործադրել կառավարության վրա՝ բացահայտելու համար վարկաբեկիչ փաստերը:

Կադրային քաղաքականությունը Ճապոնիայում կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական ուղղություններից է: Այստեղ պետական կառավարումը կառուցված է մերիտոկրատիայի սկզբունքի վրա և կենտրոնացված է ծառայության վրա: Ճապոնացի պաշտոնյաների համար երաշխավորված է արժանավայել աշխատավարձը:

Ճապոնիայի քրեական օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն՝ «բռնության գործադրումը կամ սպառնալիքների կիրառումը պաշտոնատար անձի նկատմամբ նրան դրդում են կատարել կամ չկատարել պաշտոնական գործողությունները կամ հրաժարվել պաշտոնից»: Այս հանցագործության համար սահմանված է պատիժ՝ ծանր աշխատանքի տեսքով կամ ազատազրկում մինչև 3 տարի ժամկետով:

Ճապոնական կադրային քաղաքականության հիմնական առավելությունն այն է, որ պետական կառույցներում մեծ հարգանք են ցուցաբերում ազնիվ, պարկեշտ հայրենասերների նկատմամբ: Ճապոնական հակակոռուպցիոն քաղաքականության այս առավելությունն արժանի է բոլոր այն երկրների ուշադրությանը, որոնցում սոցիալական այս չարիքին հակազդելու փորձերը դրական արդյունքների չեն հանգեցրել:

Տարբեր տարիքային խմբերի ճապոնացիների մեծամասնությունը գերադասում է ապրել բարեկեցիկ կյանքով, քան անձնական հարստացումը: Այստեղից էլ հետևություն, թե ինչու է  ցանկացած ճապոնացու համար ամենասարսափելի պատիժը համարվում դեմքի կորուստը: Օրինակ՝ Սենդայ քաղաքում քաղաքապետը բանտարկվել էր կաշառքի համար: Հեռուստատեսությամբ նրան ցուցադրում էին, թե ինչպես էին ոստիկանները մոտեցել նրան, ինչպես են նստեցրել մեքենան: Քաղաքապետը ձեռքերով փակել էր դեմքը: Նման արարքը ամոթ է պաշտոնյայի ընտանիքի համար: Սա ճապոնական իմաստով «կեղտ» է:

Ճապոնացու համար «դեմքը կորցնելը» ավելի սարսափելի է, քան մահը: Այս պատճառով հազվադեպ չեն այն դեպքերը, որ պաշտոնյաները բռնում են ինքնասպանության ճանապարհը:

Ինքնասպանության պատճառը Ճապոնիայում պատիվ է և արժանապատվություն: Ինքնասպանությամբ սեփական պատիվը պաշտպանելու նպատակով միշտ տարածված են եղել Ճապոնիայի տարբեր սոցիալական շերտերի շրջանում: Ավանդության համաձայն՝ նման ինքնասպանություններ կատարվել են Ֆուձիյամա լեռան մոտ:

Ճապոնիայում կան հատուկ հուշահամալիրներ, որոնց վրա մանրամասն նկարագրված է, թե ինչպես է այս կամ այն պաշտոնյան ինքնասպանություն գործել:

Ճապոնիայում կոռուպցիայի ցածր մակարդակի գլխավոր պատճառը ճապոնական հասարակության բարոյականացումն է: Այն մեծ դերակատարություն ունի կոռուպցիայի դեմ պայքարում: Ճապոնացիներն ատում են կոռումպացված պաշտոնյաներին: Ճապոնիայում մեծ ուշադրություն է դարձվում երիտասարդ սերնդի բարոյական հատկությունների դաստիարակությանը: Չորս տարեկան երեխաներին սովորեցնում են տարբերել բարին չարից, լինել լավատես: Ճապոնիայի դպրոցներում սովորելու նպատակն ավելի շատ դաստիարակչական բնույթ է կրում, քան կրթական, քանի որ մարդիկ կարծում են, որ շատ ավելի լավ է լինել մարդ, քան գիտնական: Այս նպատակին հասնելու համար հանրակրթական տարրական և կրտսեր ավագ դպրոցների ուսումնական պլանում դասավանդում են այնպիսի հատուկ առարկաներ, ինչպիսիք են, օրինակ՝ բարոյական դաստիարակությունը:

Ճապոնական բնավորության զարգացումը հիմնված է ամոթի զգացման վրա: Ամոթի զգացումը հանդիսանում է սոցիալական վերահսկողության մեխանիզմը: Ճապոնացու համար պատվաբեր չէ խախտել կանոնները, խաբել մեկ այլ անձի: Դրանից հետո մարդը չի կարող նայել մարդկանց աչքերին: Ճապոնացին տալիս է մեծ էներգիա այն սոցիալական խմբին, որի հետ նա շփվում է՝ ընտանիք, դպրոց, ընկերություն:

Ի մի բերելով վերոշարադրյալը, կարող ենք գալ հետևյալ եզրահանգման.

Ճապոնիայում կոռուպցիայի դեմ պայքարում գերակայող դարձավ

·        երիտասարդների բարոյաէթիկական դաստիարակությունը

·քաղաքացիական ծառայության բարեփոխումը (արժանապատիվ աշխատավարձ, խրախուսման համակարգ, մերիտոկրատիայի սկզբունք)

·       քաղաքացիական ազատությունների ապահովումը

Կասկած չկա, որ Ճապոնիան յուրահատուկ երկիր է: Այն չզարգացած ֆեոդալական պետությունից անցում կատարեց դեպի ժամանակակից, ժողովրդավարական պետության: Ներկայիս Ճապոնիան գերտերություն է, որտեղ եվրոպական իրավական նորմերը արդյունավետ կերպով զուգորդվում են ազգային ավանդույթների և առանձնահատկությունների հետ:

Comments

Popular posts from this blog

Պետության և իրավունքի տեսություն

  Պետության և իրավունքի տեսության հասկացությունը, առարկան և մեթոդաբանությունը Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է առաջնային, կարևորագույն իրավաբանական գիտություն: Գիտությունը հանդիսանում է ինտելեկտուալ գործունեություն: Պետության և իրավունքի տեսությունը ուսումնասիրում է հասրակական կյանքի պետաիրավական ոլորտը: 1.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է համատեսական գիտություն, որովհետև ունի ուսումնասիրության լայն ընդարձակ ոլորտ՝ հասարակական կյանքի պետաիրավական ոլորտն ամբողջությամբ: 2.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետության և իրավունքի, պետաիրավակաբ այլ երևույթների խորքային բնույթը: Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է նաև փիլիսոփայական գիտություն, որովհետև ուսումնասիրում է պետությունը և իրավունքը որպես համընդհանուր ունիվերսալ երևույթներ: 3.Պետության և իրավունքի տեսությունը հանդիսանում է ֆունդամենտալ գիտություն, որովհետև մշակում է պետաիրավական ոլորտի առաջնային ընդհանուր և կարևորագ...

Փիթեր Դրաքեր

  Փիթեր Դրաքերը 20-րդ դարի բիզնես հանճարներից է, ով կարողացավ այն ժամանակվա համար ոչ այդքան հայտնի «կառավարչի» մասնագիտությունը վերածել լուրջ, մտածված և կշիռ ունեցող գիտական կարգապահության։ Դրաքերը թերահավատորեն էր մոտենում «մարդկային փոխհարաբերությունների» և «վարքագծային դրսևորումների» դպրոցների կողմից կառավարման վերաբերյալ առաջարկվող մոտեցումներին։ Նա վստահ էր, որ կառավարիչը պետք է մտածի ոչ թե մարդու պահանջմունքների, տրամադրության, երջանկության, ցանկությունների մասին, այլ պետք է հոգա իր առջև դրված խնդիրների կարգավորմանը հասնելու, արդյունք արձանագրելու մասին։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նա շեշտադրում էր, որ աշխատանքային միջավայրում պետք է տիրի փոխադարձ հարգանքի վրա հիմնված դրական բարոյահոգեբանական մթնոլորտ։ Դրաքերի հետաքրքրությունների կենտրոնում այն աշխատակիցներն էին, ովքեր աշխատանքային միջավայրում ներդնում էին ոչ թե ֆիզիկական, այլ մտավոր ներուժ։ Նրան հետաքրքրում էր այն ֆենոմենը, թե ինչպես են ղեկավարից ավելի գիտելիք ունեցող, աշխատանքային գործընթացի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվությա...

Էթիկայի կանոնները ճաշասեղանի շուրջ գտնվելու ժամանակ

  Ռեստորանում գործարարի կողմից դրսևորվող վարքագիծն ունի որոշակի առանձնահատկություններ։ Օրինակ՝ եթե գնում եք ռեստորան ուղեկցորդուհու հետ և այդ որոշումը կայացրել եք ինքնաբուխ, ապա պետք է փորձեք գտնել ազատ տեղ։ Իսկ եթե հանդիպումը նախօրոք պլանավորված է եղել, ապա տղամարդը պետք է գա կնոջից մի փոքր շուտ, վերնահագուստը թողնի հանդերձասրահում, մատուցողից ճշտի՝ որտեղ է գտնվում պատվիրված սեղանը։ Այս ամենը նա պետք է անի նախքան հրավիրված կնոջ գալը։ Դրանից հետո դիմավորում եք կնոջը, օգնում նրան հանել վերնազգեստը և ուղեկցում սրահ։ Սովորաբար սրահ մտնելուց առաջ մարդիկ իրենց նայում են հայելու մեջ։ Հայելու առաջ կարելի է միայն ուղղել սանրվածքը, հագուստը։ Դա վերաբերում է և՛ կնոջը, և՛ տղամարդուն։ Հագուստի և սանրվածքի թերություններն ուղղեք հանդերձասենյակում։ Ռեստորանի սրահ առաջինը մուտք է գործում տղամարդը, իսկ կինը հետևում է նրան։ Եթե առաջինը կինն է մտել սրահ, ապա ճանապարհին տղամարդը պետք է նրանից առաջ անցնի և ուղեկցի դեպի պատվիրված սեղանը, օգնի նստել ամենահարմար տեղը։ Ամենահարմար տեղը, սովորաբար, համա...