Սկսնակ հետազոտողները և ուսանողներն առավել հաճախ բախվում են երկու խնդրի.
1.Ինչպե՞ս հայթայթել թեմատիկ հրապարակումներ ուսումնական կամ գիտական աշխատանքների համար,
2.Ինչպե՞ս կազմել ակադեմիական/բուհական պահանջներին համապատասխանող աշխատանք (հոդված, ռեֆերատ, կուրսային կամ ավարտական աշխատանքներ, թեզեր) հավաքված նյութի հիման վրա:
Երկու խնդիրների դեպքում էլ շատերը նախընտրում են հենց սկզբից դիմել իրենց ավագ գործընկերներին կամ դասախոսներին: Նրանց խորհուրդները և ցուցումներն, անշուշտ, անփոխարինելի են հետազոտական աշխատանքի կատարման բոլոր փուլերում` թեմայի որոշումից, թեմատիկ նյութեր հավաքելուց մինչև աշխատանքի տեքստի շարադրումը և տեխնիկական ձևավորումը: Սակայն, նախ, խորհրդատուների օգնությանը դիմելը և ակնկալվող օգնությունն ստանալը կապված են ժամանակի ու այլ ռեսուրսների ծախսի հետ, երկրորդ, պետք չէ նրանց անհանգստացնել ամեն հարցով, երրորդ, ցավոք, ոչ միշտ կարելի է հանդիպել բարեխիղճ և դիմողին «մինչև վերջ» ու համբերությամբ օգնելու պատրաստ խորհրդատուներ, և, չորրորդ (ու ամենակարևորը), հետազոտողը, ուսանողը պարտավոր է տիրապետել հետազոտական աշխատանքի հիմունքներին և, աշխատանքի արդյունավետության բարձրացման համար, ցուցաբերել ինքնուրույնություն, նախաձեռնողականություն:
Այսպիսով, անհրաժեշտ թեմատիկ հրապարակումներ ինքնուրույն փնտրել-գտնելը մի հմտություն է, ոորվ պետք է օժտված լինի հետազոոտողը:
Հետազոտական աշխատանքի պլանավորման և իրականացման նրբություններին, ինչպես նաև այդ աշխատանքներին ներկայացվող բուհական/ակադեմիական հիմնական պահանջներին ծանոթանալու համար խորհուրդ է տրվում ներբեռնել ու կարդալ բուհական մեթոդական այս ձեռնարկը՝
http://publishing.ysu.am/files/Gitahetazotakan_ashkhatanq_katarelu_skzbunqner.pdf
http://ijevanlib.ysu.am/wp-content/uploads/2017/12/Qaghaqakan_usmunqnery_noraguyn_zhamanaknerum.pdf
Առցանց ռեսուրսներ՝
https://www.e-ir.info/publications/
https://www.oxbridgeessays.com/blog/how-to-structure-an-essay/? fbclid=IwAR2nEnmA0b1Pay8FFiHi5bAPqq7K8hY5Fd9Rx_NmRxaQ-3YPjCBpI7AvuYI (շատ լավ ուղեցույց վերլուծական ակնարկ գրելու համար)
https://writingcenter.gmu.edu/guides/how-to-write-a-research-question
Էսսե գրելու առանձնահատկությունները
Էսսե հասկացության վերաբերյալ
տարբեր սահմանումներ կան: Ընդհանրացնելով դրանք՝ կարող ենք նշել, որ էսսեն շարադրության
յուրահատուկ ձև է, որում արտահայտվում են հեղինակի փաստարկները, սեփական կարծիքը և
մատչելիորեն ներկայացված են թեմատիկ անտեսանելի հարցերը:
Մասնագիտական գրականության մեջ
նշվում է, որ էսսեն հիմնականում լինում է ֆորմալ (պաշտոնական ոճի շարադրություն) և
ոչ ֆորմալ (որտեղ առկա են անձնական մոտեցումներ): Միաժամանակ, էսսեն համարվում է նաև
գրականության ժանրերից մեկը և հայերենում համապատասխանում է ակնարկին:
Էսսեները հիմնականում օգտագործվում
են՝ գրաքննության, քաղաքական մանիֆեստների, պատմական ակնարկների և առօրյա կյանքի տարբեր
հարցերը ներկայացնելու համար:
Այսօր բազմաթիվ երկրների ուսումնական
հաստատություններում մասնագետները սովորեցնում են ճիշտ էսսե գրելու հիմնական հմտությունները:
Գիտական աշխատանքների տրամաբանությամբ՝
էսսեն նույնպես բաղկացած է ներածությունից, զարգացումներից, եզրակացությունից, հղումներից
և աղբյուրներից: Էսսեի հիմնական առանձնահատկությունն այն է, որ ունի գեղարվեստական
լուծումներ:
Յուրաքանչյուրը, ով ցանկանում
է գրել բովանդակային շարադրություն, պետք է առաջնորդվի հետևյալ հիմնական ասպեկտներով՝
1.Ընտրել թեման և հիմնավորել
դրա անհրաժեշտությունը
2.հավաքագրել տվյալ նյութին
առնչվող համապատասխան գրականությունը և տեղեկատվությունը
3.աշխատանքի նկարագրողական
մասում բերել բոլոր փաստարկները և հակափաստարկները
4.էսսեն ճիշտ շարադրել և բոլոր
հեղինակների տեսակետները կապել իրար
5.տեքստում քննարկել նյութի
վերաբերյալ բոլոր մոտեցումները և գաղափարները
6.արտահայտել սեփական կարծիքը, որը պետք է լինի հակիրճ և դյուրըմբռնելի
Միջազգային հարաբերությունների հետազոտման մեթոդի և վերլուծության հարցերը
Միջազգային
հարաբերությունների հետազոտման համար կարևոր նշանակություն ունեն հատկապես մեթոդի և
վերլուծության հարցերը: Նախ և առաջ, մեթոդի բովանդակային ընկալման և անորոշությունների
բացառման համար պետք է պարզել, թե ինչ է նշանակում «մեթոդ» տերմինը:
Մեթոդը սահմանվում
է որպես հետազոտվող առարկայի, ընթացակարգի, ինչպես նաև արդեն գոյություն ունեցող գիտելիքների
ընդհանրություն: Միաժամանակ, մեթոդի խնդիրը, ինքնուրույն նշանակություն ունենալով հանդերձ,
ծածուկ կապված է տեսական, վերլուծական գործընթացների հետ: Քաղաքագիտության մեթոդաբանական
մոտեցումները կառուցվում են 3 հիմնական ասպեկտների վրա՝
1.որքան հնարավոր
է խստորեն տարանջատել հետազոտական դիրքորոշումը բարոյական արժեքների ընկալումներից
և անհատի հայացքներից
2.փաստերի
հավաքման, հետագայում դրանց վերլուծման համար իրականացնել վերլուծական միջոցների և
ընթացակարգերի օգտագործումը, որոնք ընդհանուր կարևորություն ունեն և որոշիչ դեր են
խաղում սոցիալական գիտության մեջ
3. համակարգման
կամ ընդհանուր մոդելների մշակմամբ հեշտացնել հետազոտության դժվար ըմբռնելի օրինաչափությունները
Մեթոդի վերաբերյալ
քննարկումներում հատկանշական են.
1.մեթոդի
խնդրի նշանակությունը
2.իրավիճակի
վերլուծման մեթոդները
3.մեթոդի
կիրառելիությունը
4.համեմատական
փորձը
5.գիտափորձը
6.սինթեզը
7.իդեալականացումը
8.ֆորմալացումը
9.համակարգային
մոտեցումը
10.համեմատական
մոտեցումը
11.մեթոդի
մեկնաբանությունը և բացատրությունը
12.կանխատեսման
մեթոդները
13.որոշումների
ընդունման իրավիճակի վերլուծությունը
Միջազգային
հարաբերությունների ուսումնասիրությունները և դրանց վերլուծությունները նպատակաուղղված
են միջազգային հարաբերություններում արդյունավետ գործունեություն ծավալելու հիմքով
առկա մեխանիզմների կատարելագործմանը և նորերի առաջադրմանը:
Ինչպես ցանկացած
վերլուծություն, այնպես էլ միջազգային հարաբերությունների վերլուծությունը բացահայտում
է գոյություն ունեցող խնդիրների առաջացման պատճառները և ներկայացնում դրանց լուծման
այլընտրանքային տարբերակները: Օրինակ, ռեալիզմի տեսության գոյությունը և նրա որոշ հարցերի
ուսումնասիրությունները տեսաբաններին հնարավորություն տվեցին ստեղծել նեոռեալիզմի տեսությունը՝
որպես միջազգային հարաբերությունների վարման նոր արդյունավետ մեխանիզմ:
Միջազգային
հարաբերությունների տեսաբանների և ոլորտի այլ մասնագետների պնդմամբ՝ միջազգային հարաբերություններում
վերլուծությունը պետք է իրականացնել հետևյալ երեք հիմնական մակարդակներում՝
1.Մակրո մակարդակ
(միջազգային համակարգ)
2.Մեզո մակարդակ
(պետություն)
3.Միկրո մակարդակ
(անհատ)
Միաժամանակ,
միջազգային հարաբերությունների տեսաբանները գրեթե միակարծիք են,
որ վերլուծության վերոնշյալ 3 մակարդակների հետ միասին (ինչպես նշում է Բարրի Բուզանը)
գոյություն ունեն նաև չորրորդ և հինգերորդ մակարդակները՝
4.Ռեգիոնալ մակարդակը,
որը գտնվում է համակարգային ու պետական մակարդակների միջև և կենտրանանում է միջազգային հարաբերությունների վերլուծության տարածաշրջանային գործոնների վրա
5.Ենթամիավորային մակարդակը, որը գտնվում է պետական և անհատական մակարդակների միջև և կենտրոնանում է միջազգային հարաբերությունների վերլուծության ներպետական իրադարձությունների վրա
SWOT վերլուծություն
Ի՞նչ է Swot վերլուծությունը.
1.Ռազմավարական վերլուծական
մեթոդ, որը վեր է հանում կազմակերպության/պետության ուժեղ և թույլ կողմերը, արտաքին
միջավայրում առկա հնարավորություններն ու վտանգները
2.Ուժեղ և թույլ կողմերը, հնարավորություններն
ու վտանգները գնահատվում են համապատասխանաբար ներքին և արտաքին միջավայրի ուսումնասիրմամբ
3.Ռազմավարական պլանավորման
և որոշումների կայացման գործիք
Պատմական ակնարկ
1.Swot-ը առաջին անգամ առաջ
է քաշել պրոֆեսոր Էնդրյուն 1963թ. Հարվարդում տեղի ունեցած բիզնես քաղաքականության
հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովում
2.1982թ. պրոֆեսոր Հայնց Վեյրիհը
մշակեց Swot-մատրիցայի մոդելը՝ որպես համակարգային վերլուծության հայեցակարգային հիմք
3.Գրեթե յուրաքանչյուր բիզնես-նախագծի
մշակման կամ շուկայագիտական վերլուծության մեջ հատուկ տեղ հատկացվեց Swot վերլուծությանը
Swot վերլուծության նպատակը
1.ներքին և արտաքին միջավայրի
վերլուծությամբ վեր հանել ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը
2.նպաստել կազմակերպության/պետության
հնարավորությունների ընդլայնմանն ու սպառնալիքների չեզոքացմանն ուղղված քաղաքականության
մշակմանը
3.գնահատել ներքին միջավայրում
կազմակերպության ներուժը և ընդգծել թույլ կողմերը
4.գնահատել արտաքին միջավայրում
կազմակերպության/պետության շահերը և մրցակցային հնարավորությունները
5.ռազմավարական հեռանկարների
գնահատում (սցենարային վերլուծություններ)
6.ռազմավարական պլանավորման և որոշումների կայացման գործընթացի արդյունավետ իրականացում (վերլուծության արդյունքում ստացված տվյալները հենքային տարրեր են հանդիսանում ռազմավարական նպատակների և խնդիրների մշակման գործում)
Ե՞րբ է օգտագործվում Swot վերլուծությունը.
1.Ուղեղային գրոհ
2.խնդրի լուծման գործընթաց
3.մրցակցության գնահատում
4. ռազմավարական պլանավորում
5.որոշումների կայացում
6.անձի swot վերլուծություն/հոգեբանություն
Swot վերլուծության համար անհրաժեշտ
մասնագիտական ներուժ
1.տարբեր ոլորտի մասնագետներ
(ուսումնասիրվող խնդրի յուրահատկությունների հաշվառմամբ)
2. Swot վերլուծության փորձագետ՝
գործընթացի ուղղորդման համար
Swot վերլուծության փուլերը
1.ներքին և արտաքին միջավայրերի
վերլուծություն
2.Swot մատրիցայի ռազմավարությունների
վերլուծություն և համապատասխան վերլուծական նյութի պատրաստում
3. գործողությունների ծրագրի
մշակում
Ներքին միջավայր
1. Ուժեղ կողմեր
2. թույլ կոմեր
Արտաքին միջավայր
1.Հնարավորություններ
2.վտանգներ
Արտաքին միջավայրի վերլուծություն
PEST վերլուծություն
Political- քաղաքական
Economical-տնտեսական
Social-cultural-
սոցիալ-մշակութային
Technological- տեխնոլոգիական
Սվոթ մատրիցա
Ուժեղ կողմեր՝ հարուստ փորձ, բարձրորակ արտադրանք, ցածր ինքնարժեք, նորագույն տեխնոլոգիաներ, բարի համբավ
Թույլ կողմեր՝ թույլ մարքեթինգ, կորպորատիվ մշակույթի բացակայություն, ցածր որակավորում ունեցող աշխատողներ
Հնարավորություններ՝ պետական աջակցություն, այլ ընկերությունների հետ համագործակցություն, շուկայում պահանջարկի աճ
Վտանգներ՝ շուկայում նոր խաղացողներ, նոր օրենսդրական ակտեր, տնտեսական անկում
Երկրորդ փուլ
1.Համապատասխան փորձագետների ներգրավում
2.նյութերի հավաքագրման և հետազոտության իրականացման աշխատանքների և առաջադրանքների բաշխում
3.հավաքագրված տեղեկույթի վերլուծություն և հետազոտում
4.Swot մատրիցայի յուրաքանչյուր դաշտում զուգորդությունների դիտարկում և առանձնացում (որոնք հետագայում կօգտագործվեն ռազմավարության մշակման ժամանակ)
Swot մատրիցայի ռազմավարությունները
1. Ուժեղ կողմեր/ հնարավորություններ
2. Թույլ կողմեր/ հնարավորություններ
3. Ուժեղ կողմեր/ վտանգներ
4. Թույլ կողմեր/վտանգներ
Swot մատրիցան թույլ է տալիս գնահատել.
1.Արդյո՞ք ռազմավարության մեջ արդյունավետ է կիրառվում ուժեղ կողմերն ու մրցակցային առավելությունները և օգտագործվում հնարավորությունները
2.Ինչպե՞ս կարելի է ուժեղ կողմերը օգտագործել հնարավորությունները առավել մեծացնելու համար
3.Ինչպե՞ս կարելի է օգտագործել ուժեղ կողմերն ու արտաքին միջավայրում առկա հնարավորությունները, վտանգները նվազեցնելու համար
4.Ինչպե՞ս մաքսիմալ չեզոքացնել թույլ կողմերը և դրանից բխող վտանգները
Երրորդ փուլ. առաջնահերթ խնդիրների դուրսբերում և դասակարգում
1. խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
2. խնդիրներ, որոնք լուծվելու են կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում
3. խնդիրներ, որոնք հարկ է կրկին հետազոտել
Մշակված տեղեկույթի հիման վրա ռազմավարության վերագնահատում, համապատասխան ուղղությունների մշակում:
Այս փուլը հատկապես կարևորվում է ռազմավարական պլանավորման տեսանկյունից (ռազմավարական պլանավորման մոդելը ներառում է արտաքին և ներքին միջավայրի վերլուծություն, ռազմավարություն, տակտիկական գործողություններ, մրցակցային միջավայրի փոփոխություններ, Swot մոդելների մշակում՝ արտաքին միջավայրում իրավիճակի զարգացման տարբեր սցենարների միջոցով):
Swot վերլուծության կիրառումը ռազմավարական խաղերի սցենարային մշակումներում
1. ներքին և արտաքին միջավայրի գնահատում
2. անհրաժեշտ գործոնների վերհանում
3. համեմատական վերլուծության
իրականացում
4. մատրիցաների ստեղծում
Պետության արտաքին քաղաքականության
վրա ազդող գործոններ
Ներքին՝ բնական, տնտեսական,
գիտատեխնիկական, ռազմական, մշակութային ներուժ, ժողովրդագրական իրավիճակ, սոցիալ-տնտեսական
ու քաղաքական ներքին իրադրություն, տիրող հասարակական տրամադրություններ, ժողովրդի
մենթալիտետ
Արտաքին՝ աշխարհում և տարածաշրջանում միջազգային իրադրություն, արտաքին ուժերի հարաբերակցություն, պետության քաղաքաաշխարհագրական դիրք, պետության տնտեսաաշխարհագրական դիրք
A tax consultant in Karachi can provide expert guidance on managing taxes efficiently, ensuring compliance with local regulations, and optimizing your tax returns. tax consultant in Karachi
ReplyDelete