Skip to main content

Posts

ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանի հոդվածը.«Աշխարհակարգեր և հաղորդակցության ուղիներ»

  Մարդկության պատմության ողջ ընթացքում յուրաքանչյուր աշխարհակարգ արտացոլում էր այն, ինչի համար մղվել էր իր հաստատմանը նախորդող պատերազմը, ինչպես նաև դրա արդյունքների շուրջ վերջնական համաձայնության եկած հաղթած և պարտված ուժերի միջև ստեղծված նոր ստատուս քվոն: Ձևավորված հավասարակշռությունը պահպանվում էր այնքան, մինչև վերջին պատերազմում հաղթողները ցանկություն չցուցաբերեին, իսկ պարտվածներն ի վիճակի չլինեին ավելի շահեկան ստատուս քվո հաստատելու նպատակով նոր պատերազմ մղել: Ասածն ամենևին չի նշանակում, որ մեծ պատերազմներից հետո ձևավորված աշխարհակարգերը մնում էին ստատիկ վիճակում: Հակառակը, միջազգային համակարգն անընդհատ փոփոխության մեջ է, իսկ նրա ներսում անդադար տեղի են ունենում բազմաբնույթ գործընթացներ: Այդուհանդերձ, յուրաքանչյուր մեծ ու փոքր փոփոխություն սահմանափակվում է ձևավորված համակարգի կողմից նվազեցնելու նրա ազդեցությունը և այդ կերպ պահպանելու հավասարակշռությունն ու կայունությունը: Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած և իր որոշ մնացորդային հատկանիշներով գործող հետսառըպատերազմյան ...
Recent posts

Հայաստանի հարաբերությունները ասիական երկրների հետ

  Ասիան, որն աշխարհագրորեն ներառում է բավական մեծ տարածք, մեզ համար աշխարհագրական հեռավորությամբ պայմանավորված, կրկին քիչ ճանաչելի է: Այնուամենայնիվ, սա էլ է շատ «խայտաբղետ» տարածաշրջան՝ սկսած պետությունների զարգացվածության աստիճանից, ժողովրդավարության մակարդակից, տարածաշրջանում ու աշխարհում իրենց դերից ու նշանակությունից մինչև մարդկանց կենսամակարդակ ու սոցիալական վիճակ: Ո՞րն է այս տարածաշրջանի երկրները կապող հիմնական գործոնը, ընդհանրությունը, եթե այսպիսին կա: Հավանաբար կա, բայց կա ավելի լոկալիզացված տարածաշրջաններում, որովհետև այժմ մենք խոսում ենք աշխարհագրորեն բավական մեծ տարածքի մասին: Անգամ դժվար է այն մեկ տարածաշրջանի մեջ դիտարկելը: Այսինքն, տարբերակումը շատ հստակ պետք է լինի: Իհարկե, այդ երկրները նույն համատեքստում դիտարկելը բավական բարդ է: Երբ անդրադառնում ենք Հեռավորարևելյան Ասիային՝ Մալայզիա, Ինդոնեզիա, Սինգապուր, Ֆիլիպիններ, Արևելյան Թիմոր, Բրունեյ, Կամբոջա, Լաոս, Մյանմա, Թայլանդ, Վիետնամ, իհարկե, սրանք բոլորը շատ տարբեր են: Դժվար է ասել, որ մենք, որպես պետություն, ...

Հին Եգիպտոս

  Հին Եգիպտոսի քաղաքակրթությունը սկիզբ է առել 5000 տարի առաջ, մ.թ.ա. 3000 թվականին Հին Եգիպտոսը տարածվում էր Նեղոս գետի ափերին, որը նրա զարգացման օրրանն էր: 3000 տարվա զարգացման ընթացքում Հին Եգիպտոսն ունեցավ փարավոնների թագավորության 3 շրջան՝ Հին թագավորություն, Միջին թագավորություն, Նոր թագավորություն: Հին Եգիպտոսը 3 կողմից շրջապատված էր անապատներով Մուտքի միակ ճանապարհը Նեղոսի գետաբերանն էր հյուսիսում, որն ամուր պաշտպանված էր հնարավոր հարձակումներից: Եգիպտացիների կյանքն ամբողջապես գետից էր կախված՝ կենցաղը, հողագործությունը, առևտուրը, տաճարներն ու պալատները, բուրգերը… ամեն ինչ: Նեղոսը աշխարհի երկրորդ ամենաերկար գետն է և ունի 6700 կմ երկարություն: Անապատի տիրակալները Արտաքին սպառնալիքների բացակայության և առատ բերք ապահովող հողագործության շնորհիվ՝ եգիպտացիները հնարավորություն ունեին ավելի շատ ժամանակ ու միջոցներ հատկացնելու մշակույթին, արվեստին ու տեխնոլոգիաների զարգացմանը: Ջոսերի աստիճանաձև բուրգը՝ աշխարհի ամենահին քարե կառույցը Այս բուրգը դարձավ հետագայում կառուցվ...