Ավանդաբար ընդունված է համարել, որ այս տարածաշրջանը Հայաստանի համար ունի յուրահատուկ նշանակություն, և Հայաստանը սերտորեն կապված է այս տարածաշրջանի հետ: Արդյո՞ք կապող գործոնը միայն Սփյուռքն է, որին առանձին կանդրադառնանք: Ընդհանրապես նորանկախ շրջանում այս տարածաշրջանի հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների դինամիկան ինչպե՞ս կգնահատեք: Գործոնները բազմաթիվ են: Եթե փորձենք պարզապես թվարկել և ոչ թե դրանցից յուրաքանչյուրի արժեքը գնահատել ու հերթականություն սահմանել, իհարկե, տարբեր երկրներում Ձեր նշած Սփյուռքի գործոնն իր դերակատարությունն ունի, բայց երբևէ չի կարելի ասել, որ սա միակ, անգամ ամենակարևոր և առաջնահերթ գործոնն է: Ես այդ գործոնների մեջ հավանաբար առաջնահերթություն կտայի «դոմինոյի էֆեկտին»՝ տարածաշրջանը մեզ աշխարհագրորեն մոտ է այնքան, որ այս տարածաշրջանում տեղի ունեցող որևէ զարգացում հնարավոր չէ, որ իր պրոյեկցիան, իր հետ բերած հետագիծը չթողնի նաև մեր տարածաշրջանի վրա: Այսինքն, մենք այստեղ իրապես գործ ունենք, ամեն ինչից զատ, աշխարհագրական դիրքի և մասշտաբի էֆեկտի հետ, որո...