Պաշտպանություն հեռախոսից Հեռախոսը անհրաժեշտություն է բազմաթիվ կենսական իրավիճակներում։ Եվ ոչ միայն դրամատիկ իրավիճակներում։ Սիրելի մարդու հետ հանդիպում, այցելություն ընկերներին, թատրոն ․ այս ամենը հաճախ կազմակերպվում է հեռախոսով։ Հեռախոսը պարտադիր պայման է հանդիսանում գրեթե բոլոր հաստատություններում, ձեռնարկություններում, կազմակերպություններում, բազմաթիվ բնակարաններում։ Եթե անձնական հեռախոսով, առանց որևէ բանի մասին մտածելու, կարելի է ժամերով զրուցել, ապա նույնը չի կարող լինել ծառայողական հեռախոսի դեպքում։ Այս պարագայում միաժամանակ կարող են բազմաթիվ զանգեր լինել, և եթե գծի զբաղվածության պատճառով նրանք չկարողանան միանալ, ապա կտուժի գործը, կհետաձգվի բազմաթիվ կարևոր խնդիրների լուծումը։ Ընդ որում, տնային հեռախոսով երկար խոսելը նույնպես կարող է շատ ծանոթների և հարազատների պլանները խախտել։ Հեռախոսակապը շփման հատուկ ոլորտ է, որը պահանջում է որոշակի հմտություններ։ Սակայն պետք է նշել, որ դրանից գրագետ օգտվել դեռ բոլորը չէ, որ գիտեն։ Յուրաքանչյուր մարդ, ով զանգահարում է Ձեզ, համոզվ...