Լատինական Ամերիկայի երկրների իրավական համակարգերի ձևավորումը Ամերիկա մայրցամաքի հայտնաբերումից հետո՝ 1494 թվականին, Իսպանիայի և Պորտուգալիայի միջև կնքված Տորդեսիլյան համաձայնագրով որոշվեցին վերջիններիս պատկանող գաղութների սահմանագծերը, մասնավորապես՝ Բրազիլիան անցավ Պորտուգալիայի, իսկ Հարավային Ամերիկայի մնացած մասը, Կենտրոնական Ամերիկան և Կարիբյան ծովածոցը՝ Իսպանիայի տիրապետության տակ։ Վերոհիշյալ տարածաշրջաններում եվրոպական գաղութատիրության հաստատումը նպաստեց ռոմանագերմանական իրավական համակարգի տարածմանը։ 4-19-րդ դարերում ձեռնարկված կոդիֆիկացումները նպաստեցին Լատինական Ամերիկայի երկրներում ֆրանսիական, իսպանական, պորտուգալական օրենսգրքերի տարածմանը։ Լատինաամերիկյան երկրների պատմական զարգացման ընդհանրությունը, սոցիալ-տնտեսական համակարգերի և քաղաքական կառույցների նմանությունը պայմանավորեցին բավականաչափ բարդ իրավական ինստիտուտների ձևավորումը։ Սրանով է պայմանավորված այս երկրների իրավական համակարգերի նմանությունը, որը թույլ է տալիս խոսել լատինաամերիկյան իրավունքի մասին։ Պետք է նշել...