Skip to main content

Posts

Հայ-թուրքական հարաբերությունները 1998-2008 թվականներին

  1998-2008 թվականների հայոց ցեղասպանության հարցը ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություն Նոր մոտեցումներ ու նոր ձեռագիր ՀՀ նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի ընտրվելուց կարճ ժամանակ առաջ ստորագրվեց «ՀՀ և ՌԴ միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» հայ-ռուսական պայմանագիրը, որով անվտանգության երաշխիքների հարցը բարձրացվում էր էապես ավելի բարձր մակարդակի: Ստեղծվել էր հնարավորություն Թուրքիայի նկատմամբ ավելի անկաշկանդ, ավելի վստահ քաղաքականություն իրականացնելու: Հաշվի առնելով այս ամենը՝ ինչպե՞ս փոխվեցին Թուրքիայի նկատմամբ ՀՀ իշխանությունների մոտեցումները, ի՞նչ դեր էր զբաղեցնում Թուրքիան նոր իշխանությունների «կոմպլեմենտարիզմի» քաղաքականության ներքո: ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնավարման մեկնարկային փուլում, 1997 թվականի պայմանագրից զատ, առկա էին նաև այլ որոշիչ գործոններ, որոնց շարքում պետք է դիտարկել «փորձել ենք ամեն ինչ, բայց արդյունք չի եղել» մոտեցումը՝ դրանից բխող հարցերով: Օրինակ՝ «արդյունք չի եղել, ու մենք նույն նոմինալ կետում ենք» կամ «արդյունք չի եղ...
Recent posts

Հայ-թուրքական հարաբերությունները 1991-1998 թվականներին

  Նորանկախ Հայաստանն ու Թուրքիայի հետ հարաբերությունների ձևավորման օրակարգը ՀՀ առաջին շփումները Թուրքիայի Հանրապետության հետ. դրական ազդակներից մինչև հարկադրանքի քաղաքականություն 1991 թվականի դեկտեմբերի 24-ին Թուրքիայի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Սրան չհաջորդեց դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, բայց 2 երկրների միջև տևական շրջան բավական ակտիվ շփումներ կային, նկատելի էին որոշակի դրական ազդակներ: Ինչո՞վ էր պայմանավորված առկա դրական ֆոնը, և որքանո՞վ էր անձերի գործոնն էական, վճռորոշ այդ հարցում: Կան հարցեր, որոնք հասկանալու համար անհրաժեշտ է որոշ փակագծեր բացել: Պատկերացնենք նորանկախ Հայաստանն իր առջև ծառացած բոլոր դժվարություններով, ու փորձենք հասկանալ, թե ի՞նչն էր այդ շրջանում Հայաստանի համար կարևոր: Կարևոր էր, օրինակ, արցախյան հիմնախնդրի շրջանակներում և Արցախին առնչվող հարցերում մեր դեմ երրորդ ուժի ներգրավվածությունը չեզոքացնելը: Հետևաբար, անհրաժեշտ էր դրական ազդակներ տալ, որոնք Հայաստանի համար կարևոր այս գիծը պոտենցիալ...

Ճապոնիայի տնտեսական դիվանագիտությունը

  Ճապոնիայի տնտեսական դիվանագիտության ակունքները գալիս են 1960-ական թվականներից, երբ հետպատերազմյան շրջանի քաղաքական լարվածությունից ելքերի որոնումը ստիպեց հստակ ձևակերպել որպես համաշխարհային տնտեսության ուժի կենտրոն երկրի զարգացման տեսլականը՝ դրան ծառայեցնելով առկա սահմանափակ ռեսուրսներն ու ռազմավարությունը: Կա նաև այլ տեսակետ առ այն, որ երկրի արտաքին քաղաքական տվյալ ենթաոլորտը զգալիորեն զարգացել է 1990-ականներից ի վեր՝ ի պատասխան տարածաշրջանային և գլոբալ ուժերի վերակազմավորման, ինչը դանդաղ, բայց անշեղորեն, ճապոնական քաղաքականությունը փոխում է տնտեսական դիվանագիտության առևտրային նպատակների վրա շեշտադրումից՝ այն դարձնելով նաև իշխանության արդիական գործիք: Թեև զբոսաշրջության խթանումը կարող է համարվել տնտեսական դիվանագիտության նոր մաս, առևտրի և ներդրումների խթանման, բիզնեսի քարոզչության և զարգացման համագործակցության երկարաժամկետ փորձը բարելավվում է՝ կենտրոնանալով բնապահպանական և էներգետիկ ոլորտների վրա: Առևտրային համաձայնագրերի շուրջ բանակցությունները նոր թափ ստացան 2010 թվականին, մին...