Skip to main content

Posts

Showing posts from December, 2025

Ճապոնացի գրող Յասունարի Կավաբատայի Նոբելյան ճառը

  Ձե՛րդ մեծություն, Ձե՛րդ թագավորական վսեմություններ, Ձե՛րդ գերազանցություն պարոն նախագահ, Նոբելյան հիմնադրամի հոգաբարձունե՛ր, Շվեդական թագավորական ակադեմիայի անդամնե՛ր, տիկնա՛յք և պարոնա՛յք, ինձ համար մեծ պատիվ է առաջադրվել Շվեդական ակադեմիայի 1968 թվականի Գրականության Նոբելյան մրցանակին և պարգևը ստանալ անձամբ Ձերդ մեծությունից: Այս մրցանակի գերագույն արժեքը նրանում է, որ այն տրվում է նաև օտարերկրացիներին: Դա մրցանակին տալիս է համաշխարհային նշանակություն: 2 ճապոնացիներ՝ դոկտոր Յուկավան և դոկտոր Տոմոնագան վերջին տարիներին դարձան ֆիզիկայի Նոբելյան մրցանակակիրներ: Ալֆրեդ Նոբելը չափածո և արձակ տեքստեր էր գրում մի քանի լեզուներով, և սրան համահունչ՝ նաև գրականության բնագավառում են Նոբելյան մրցանակներ ստանում տարբեր երկրների գրողներ: 55 տարի է անցել այն օրից, երբ մրցանակը վերջին անգամ գնացել է Արևելք՝ Ռաբինդրանաթ թագավորին: Հաշվի առնելով լեզվական բարդությունները և այն հանգամանքը, որ իմ գործերը, առավել քան ուրիշներինը, հավանաբար մեծ մասամբ ընթերցվել են թարգմանությամբ, ես պիտ...