Skip to main content

Posts

Showing posts from July, 2024

Էթիկետի ազգային չափանիշներ

  Ռուսաստան Ռուսաստանը բազմազգ երկիր է։ Ռուսները զգացմունքային, վստահող և բաց մարդիկ են։ Ազատության սերը, առատաձեռնությունն ու բարությունը ռուսների բնավորության գծերն են։ Ողջույնի ձևը՝ ձեռքսեղմում և աչքի շփում, համբույր այտից։ Կանայք նույնպես ձեռք են սեղմում։ Ձեռքսեղմման ժամանակ գործընկերները տալիս են իրենց անունները։ Աշխատանքային օրը Ռուսաստանում տևում է 9։00-ից 19։00-ն՝ ճաշի համար ընդմիջումով։ Զուգընկերոջ համար հանրաճանաչ նվերներն են՝ ծաղիկները, գինին, վիսկին կամ այլ ալկոհոլային խմիչքները, կոսմետիկան, օծանելիքը, շոկոլադը։ Գործնական ընթրիքի հրավերը հիանալի նվեր է։ Ռուսական կառավարումն ու առևտուրը զարգանում են յուրովի։ Նրանք կարող են ծաղկել միայն հաշվի առնելով ռուսների մշակութային, պատմական, տնտեսական և սոցիալ-հոգաբանական առանձնահատկությունները։ Գործարար միջավայրում գերակշռում է պահպանողական ոճը։ Գործարարները կրում են խիստ, որակյալ և ոչ շքեղ հագուստ։ Գործընկերներին առաջարկվում է ստանդարտ նախաճաշ և ճաշ։ Մատուցվում է գարեջուր, գինի, օղի, որից հետո թեյ և սուրճ։ Կենացներ պատր...