Skip to main content

Posts

Showing posts from June, 2024

Հրեական իրավունքը

  Հրեական իրավունքի հասկացությունը, առանձնահատկությունները և սկզբունքները Հրեական իրավունքը աշխարհի հնագույն կրոնական իրավական համակարգերից մեկն է։ Գոյություն ունի հրեական իրավունքի գիտական մի քանի սահմանում։ Այսպես, այն համարվում է հրեաների հին կրոնական սովորույթների վրա ձևավորված իրավունք՝ «իրենց հողի իրավունքը»։ Այլ աղբյուրներ պնդում են, որ հրեական իրավունքը հրեաների առօրյա կյանքի և նրանց հավատքի տարբեր կողմերը կարգավորող իրավական նորմերի համակարգ է։ Նմանատիպ համակարգը հիմնականում ներառում է սովորութային իրավունքի նորմեր, որոնք ամբողջ աշխարհի հրեաները ավելի քան 2000 տարի կիրառում և պաշտում են։ Վերջապես, երրորդ կարծիքի համաձայն, հրեական իրավունքը ոչ միայն կրոնական և սովորութային նորմերի, այլև համապատասխան էթնիկ-կրոնական սկզբունքների, հրեա ժողովրդի բազմադարյան պատմական զարգացման ընթացքում ձևավորված ավանդույթների, Թալմուդայի և այլ սուրբ գրքերի և գրերի բազմաթիվ մեկնաբանությունների, ինչպես նաև կրոնական՝ ռաբբիական դատարանների տարբեր որոշումների համակարգ է։ Հրեական իրավունքում ...